211652_close_icon
views-count2355 դիտում article-date 16:13 14-03-2020

Հայտնաբերվել են հետախուզվող անձինք

Մարտի 13-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, բերման է ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի 43-ամյա Վալերի Ս․-ն, որը 2002թ. օգոստոսի 1-ից միջազգային հետախուզման մեջ է Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի (թմրանյութի պահել) մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 14.00-ին, Նոր Արեշի 15-րդ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի 53-ամյա Աբոլֆազլ Շ․-ն, որը մարտի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Մարտի 13-ին, ժամը 05.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Կարեն Հ․-ն, որը հունվարի 8-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 08.10-ին, Երևան-Սևան ճանապարհի Չարենցավան քաղաքի խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Գրիգոր Ջ․-ն, որը մարտի 2-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: . [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր