211652_close_icon
views-count47995 դիտում article-date 12:19 14-03-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mazda-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, այնուհետև Kia-ին և կողաշրջվել. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վարդան Մ-ն իր վարած Mazda մակնիշի 87 VQ 007 համարանիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքից դեպի Նուռնուս գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի 36 LX 439 համարանիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Վարդան Մ-ն, նրա ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 30-ամյա Մկրտիչ Դ-ն, 30-ամյա Հայկ Բ-ն և 33-ամյա Սուրեն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վարորդ Վարդան Մ-ն և Հայկ Բ-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը; Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև փրկարարները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Բյուրեղավանի շտապօգնության բժիշկները, ովքեր, ժամանակին հասնելով դեպքի վայր, նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ էլ օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Kia-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր