2423 դիտում
22:11 13-03-2020
ԱԻ նախարարությունում գումարվել է օպերատիվ շտաբի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, ԱԻ նախարարությունում գումարվեց ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահեց աշխատանքային խմբի ղեկավար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկայացրեց հանրապետությունում ստեղծված մտահոգիչ հրդեհավտանգ իրավիճակը, նշեց պատճառները և առաջարկեց հստակ լուծում: «Բոլոր գերատեսչությունները պետք է միասնաբար, ամենօրյա ռեժիմով, համագործակցված աշխատեն կանխարգելման նպատակով: Վիճակի լրջությունը ստիպում է նաև կիրառել պատիժներ: Որպեսզի սակավ անտառներ ունեցող մեր երկրում չունենանք անդառնալի կորուստներ, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման բոլոր մարմինները պետք է առավելագույն աչալրջություն ցուցաբերեն, իսկ իրավապահ համակարգը՝ խստագույնս կիրառի օրենքով սահմանված պատժամիջոցները»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ լրջագույն խնդիրներ է առաջացնում ջրային ռեսուրսի սակավությունը: Քաղաքներում քիչ են հիդրանտները, կան չաշխատող հիդրանտներ, քիչ չեն նաև այն հիդրանտները, որոնք տարբեր տեխնիկական պատճառներով չեն համընկնում հրդեհաշիջման մեքենաների տեխնիկական հնարավորություններին:
Խնդրահարույց է նաև բարձր հարկայնություն ունեցող շենքերում հրդեհաշիջում իրականացնելը, որովհետև ժամանակին չեն կառուցվել կամ չեն աշխատում հակահրդեհային համակարգերը: Շատ դեպքերում այդ համակարգերը միացված չեն ջրատարներին: Այս և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու համար աշխատանքային խումբը առաջարկեց կիրառել տուգանքներ կամ մեծացնել տուգանքների չափը, նոր կառուցվող բարձրահարկ շենքերի տեխնիկական պայմաններում պարտադիր նորմ դարձնել հակահրդեհային համակարգերի առկայությունը: Բոլորը եկան միահամուռ կարծիքի, որ հարկավոր է հաշվառել խնդիրները, դրանք ուղղորդել պատասխանատու կառույցներ և անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել պետության պարտադրող ուժը:
Նիստի օրակարգում ներառված էր Երևանի Սարի թաղում, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքներում սողանքային երևույթների պատճառով բնակիչների դիմումների քննությունը: Որոշվեց վերոնշյալ տարածքներում չորրորդ կարգի վթարայնություն ունեցող տների համար առաջարկել կառավարությանը հրատապության կարգով լուծել բարձրացված խնդիրները: Վնասվածության մնացած դեպքերում, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, համապատասխան առաջարկ կներկայացվի կառավարություն: Նիստի ավարտին նախարար Ցոլակյանը ներկայացրեց իր կողմից ստորագրված անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում արձագանքման պլանի օրինակելի ձևը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
21:24 23-11-2022
Գումարվել է Արցախի Ազգային ժողովի հերթական նիստը
1498 դիտում
17:38 15-03-2023
Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը
1105 դիտում
21:58 19-07-2019
Գումարվել է ԱԻՆ օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
730 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան