Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ. ԱՆ
Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կորոնավիրուսով հոսպիտալացված Իտալիայի քաղաքացին օրեր առաջ եղել է Վանաձորի կարի ֆաբրիկայում և շփվել այնտեղի աշխատակիցների հետ: