Խոակին Կապառոսը ժամանել է Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երևան:
Իսպանացի մասնագետը այսօր Երևանում պետք է ասուլիս տար, սակայն ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Հայցում ենք մեդիա ներկայացուցիչների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»: