211652_close_icon
views-count2264 դիտում article-date 16:40 13-03-2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Կապանի դրամատիկական թատրոնը հետաձգել է հյուրախաղերը

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Կապանի դրամատիկական թատրոնն անորոշ ժամանակով հետաձգել է առաջիկա հյուրախաղերը: Այս մասին գրառում է զետեղվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուս (COVID-19) կոչվող վտանգավոր հիվանդությունը հայտարարվել է պանդեմիա (համավարակ) և դրա տարածման պատճառով դադարեցվել են հանրապետության դպրոցների, մանկապարտեզների գործունեությունը, ուստի վաղօրոք Մեղրիում մարտի 13-ի համար հայտարարված հյուրախաղերը հետաձգել անորոշ ժամանակով»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր