211652_close_icon
views-count20846 դիտում article-date 14:43 13-03-2020

Տնային մեկուսացման ռեժիմը խախտողին պատժե՞լ օրենքով, թե ոչ. կորոնավիրուսի կանխարգելման հետքով. aravot.am

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտին 12-ին ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարեց արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Պատասխանատվության հնարավոր միջոցների մասին [url=https://www.aravot.am/2020/03/13/1099667/?fbclid=IwAR1xfVWDyHsiGE6caj4LN07_1V6t9IJ4dm_aaFGhNEDo0OCRM_5St_6-AFE]Aravot.am[/url]-ը զրուցեց իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի հետ: [b]-Տիկին Կարապետյանց, նախ հետաքրքիր է իմանալ՝ նման իրավակարգավորում գործող օրենսդրությունը որեւէ դեպքի առնչությամբ սահմանո՞ւմ է: [/b] -Այո, ուստի նշյալ առաջարկը նորություն չէ: Քրեական օրենսգրքի 123 եւ 124 հոդվածներով ազատազրկում է նախատեսվում՝ ՄԻԱՎ կրելու պարագայում դիտավորյալ սեռական հարաբերություն ունենալու դեպքում: Իսկ սեռավարակների դեպքում առավելագույնը մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսվում: Ընդհանուր առմամբ՝ 3-8 տարվա ազատազրկում է սահմանվում՝ ըստ համապատասխան դեպքերի: Եթե ՄԻԱՎ-ի դեպքում նման կարգավորումն ընդունելի է, կորոնավիրուսի դեպքում ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի՝ այն դեպքում, երբ, օրինակ, մարդը ջերմություն ունի, գալիս է Իտալիայից եւ մասնակցում միջոցառման, որտեղ տասնյակ մարդիկ կան: ՄԻԱՎ-ը կարող է հաջորդաբար չտարածվել, բայց զանգվածային միջոցառման դեպքում տասնյակ մարդիկ վարակման վտանգի առաջ են, դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակ կստեղծվի: [b]-Ձեր գնահատմամբ՝ կորոնավիրուսի պարագայում մեկուսացման ռեժիմը խախտելիս վարչակա՞ն, թե քրեական պատասխանատվության մասին կարող է խոսք լինել: [/b] -Դա պատկան մարմինները պետք է գնահատեն. հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել, որովհետեւ ի տարբերություն վերոնշյալ օրինակի, նման վարակներն օդակաթիլային ճանապարհով են փոխանցվում եւ մեծ աղետներ կարող են առաջացնել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.aravot.am/2020/03/13/1099667/?fbclid=IwAR1xfVWDyHsiGE6caj4LN07_1V6t9IJ4dm_aaFGhNEDo0OCRM_5St_6-AFE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր