2504 դիտում
16:58 07-05-2015
Իսպանիայի առաջնության վերջին տուրերի հանդիպումները կարող են չկայանալ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 16-ից որոշել է դադարեցնել բոլոր ներքին առաջնությունների անցկացումը:
Իսպանական ֆուտբոլի ղեկավարության նման որոշումը պայմանավորված է երկր կառավարության հետ ունեցած տարաձայնություններով: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել նոր օրենքը, որը վերաբերում է մարզական միջոցառումների հեռարձակման իրավունքների վաճառքի կոլեկտիվ պայմանագրերին: Համաձայն այդ օրենքի, 2016-17 մրցաշրջանից սկսած հեռարձակման իրավունքների վաճառքից ստացված եկամուտների 90%-ը բաշխվելու է բարձրագույն խմբի թիմերի միջեւ, մնացած 10%-ը՝ երկրորդ խմբի:
Իսպանիայի ֆուտբոլիստների արհմիության կարծիքով, այդ օրենքը կարող է ծանր հարված հասցնել սիրողական եւ կանանց ֆուտբոլին, իսկ ավելի ցածր լիգաների ակումբներին՝ սնանկացնել:
Այժմ ֆուտբոլիստների արհմիությունը մտադիր է մայիսի 16-ին եւ 17-ին գործադուլ սկսել: Սա նշանակում է, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրերն ու Իսպանիայի Գավաթի եզրափակիչը կարող են չկայանալ:
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
18:06 03-08-2019
Հաստատվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ և 4-րդ տուրերի խաղացանկը
11905 դիտում
22:47 23-02-2018
Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ
5956 դիտում
18:01 04-02-2017
«Սելտա»-«Ռեալ» հանդիպումը կարող է չկայանալ փոթորիկի պատճառով
Այս բաժնից
3085 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3004 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2443 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը