211652_close_icon

Երկու ընկերություններ ներառվել են ԷԿՈՍ ազատ տնտեսական գոտու ռեեստրում. ներդրումները՝ 45 մլն դոլար

views-count2477 դիտում article-date 15:44 12-03-2020
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Մեկ այլ որոշմամբ՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում նեռավել է նաև «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը: Երկու ընկերությունների համար շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, և մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43,5 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով: «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ընկերության ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,395 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր