211652_close_icon
views-count71806 դիտում article-date 10:35 12-03-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 19-ամյա վարորդը «Երազ»-ով կողաշրջվել է. վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մեծամոր գյուղի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Ֆ-ն իր վարած «Երազ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ջրառատ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տաածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր