211652_close_icon
views-count3942 դիտում article-date 17:56 11-03-2020

«Արսենալի» մի քանի խաղացողի կարանտինի են ուղարկել՝ «Օլիմպիակոսի» սեփականատիրոջ հետ հանդիպումից հետո

«Արսենալի» մի քանի խաղացողի կարանտինի են ուղարկել՝ «Օլիմպիակոսի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսի հետ հանդիպումից հետո: Թիմերը իրար հետ մրցել էին փետրվարին՝ Եվրոպայի լիգայի 1/16 փուլում: Նախօրեին Մարինակիսը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: «Արսենալը» դրանից հետո պարզել է այն խաղացողներին, որոնք փետրվարի 27-ին կայացած խաղից հետո հանդիպել էին Մարինակիսի հետ: Լոնդոնցիները նշել են, որ վարակվելու հավանականությունը շատ ցածր է, բայց ակումբը բոլոր դեպքերում որոշում է կայացրել, որ «Օլիմպիակոսի» հետ հանդիպմանը մասնակցած բոլոր ֆուտբոլիստները պետք է տնային կարանտինի տակ մնան: Իշխանությունների կարգադրությունների համաձայն, կարանտինը պետք է տևի 14 օր՝ վարակվածի հետ վերջին շփումից հետո: Այդ իսկ պատճառով կարանտինի տակ գտնվող ֆուտբոլիստներն այսօր չէին կարող խաղադաշտ դուրս գալ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը: Խաղը հետաձգվել է: «Արսենալի» չորս աշխատակիցներ, որոնք հանդիպման Մարինակիսի կողքին նստած են եղել, նույնպես կարանտինի տակ են մտել:

Նմանատիպ նյութեր