Վրաստանի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը
Վրաստանում դադարեցվել է ֆուտոլի երկրի առաջնության խաղերի անցկացումը բոլոր լիգաներում:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նման որոշումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի տարածմամբ: Մրցաշարերը դադարեցվել են մինչև ապրիլի 1-ը:
«Մեր համար կարևորը երկրպագուների և ֆուտբոլիստների առողջությունն է», նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ: