3879 դիտում
20:38 10-03-2020
Փոխվարչապետ Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մարտի 10-ին շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:
Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից, թե ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:
Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
14:35 05-03-2020
Զինված ուժերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
6770 դիտում
11:52 13-03-2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովը նիստ է գումարել․ Tert.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
721 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
808 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
655 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը