211652_close_icon
views-count1737 դիտում article-date 12:13 10-03-2020

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի մարտի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հետ հատման մասի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Նալբանդյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում տեղակայվել է «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր