211652_close_icon

Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

views-count2945 դիտում article-date 15:59 10-03-2020
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռեեստրի մոտ բժիշկները կորոնավիրուս են հաստատել։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։ Գործակալության աղբյուրը նշել է, որ նախարարի մոտ COVID-19-ի հարուցած հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել, և կատարված հետազոտությունը հաստատել է հիվանդությունը։ Ներկա պահին նախարարը գտնվում է իր փարիզյան բնակարանում, բուժվում է և իրեն լավ է զգում։ Նախորդ շաբաթ Ռեեստրն այցելել էր խորհրդարանի ստորին պալատ, որտեղ վարակվածության մի քանի դեպքեր են հայտնաբերվել։

Նմանատիպ նյութեր