211652_close_icon
views-count2671 դիտում article-date 21:50 09-03-2020

Կրիշտիանու Ռոնալդու. Հպարտ եմ իմ կարիերայի 1000-րդ խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր պրոֆեսիոնալ կարիերայում 1000 խաղ անցկացնելու փաստը: 35-ամյա հարձակվողի համար հոբելյանական դարձավ Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերի» հետ հանդիպումը (2:0): «Շատ եմ հպարտ, որ իմ կարիերայում անցկացրեցի 1000-րդ պաշտոնական հանդիպումը: Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք, որը մեզ վերադարձրեց աղյուսակի գագաթին: Շնորհակալ եմ թիմակիցներիս, մարզիչներին, ընտանիքիս, ընկերներիս և իմ երկրպագուներին, որոնք օգնել են ինձ հասնել այս բացառիկ ցուցանիշին», գրել է պորտուգալացին իր թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր