211652_close_icon
views-count2218 դիտում article-date 18:39 09-03-2020

Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել Ղազախստանի առաջնության մեկնարկային տուրի` «Տոբոլի» հետ խաղին: Այս մասին հայտնել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Գրոզնին, տեղեկացնում է [url=https://armsport.am/2020/03/09/%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a4-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%b9%d5%a5%d5%b6%d5%af%d5%b8%d5%b6-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%be%d5%a1%d5%ae%d6%84-%d5%a7-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac/]Armsport.am[/url]-ը: Հայտնի է, որ Յուրչենկոն բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը: Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը նոյեմբերի վերջին երկու ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի ու Ղազախստանի հավաքականների հետ: Այդ խաղերում Յուրչենկոն պետք է իր նորամուտը նշեր մեր ընտրանու կազմում:

Նմանատիպ նյութեր