8958 դիտում
13:22 09-03-2020
Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշխանությունների տարբեր օղակների համար. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220849644449044]էջում [/url]գրել է.
«Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշախանությունների տարբեր օղակների համար: Միակ թեզը, որ այդ օրերին փորձեցին շրջանառել նրանք այն էր, որ “Սերժ Սարգսյանը չի վերադառնա արտասահմանյան այցից և կխուսափի իրեն վերագրվող քրեական պատասխանատվությունից”:
Այս թեզը սակայն թիթեռի կյանք ունեցավ, քանզի նախատեսված ժամկետներում մեր պատվիրակությունը վերադարձավ Բրյուսելից, ինչը իշխանական պրիմիտիվ քարոզիչները փորձեցին ներկայացնել “Հահնրապետականները վերադառնում են” երկիմաստ, բայց անհեթեթ դատարկախոսությամբ:
Իշխանություններն ուենցան բականաչափ խելք վերջիվերջո չխոչընդտոել Սարգսյանի այցը Բրյուսել մի պարզ պատճառով, որը հայտնի դարձավ երեկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից՝ Նիկոլ Փաշինանն ինքն էր պատրաստվում մեկնել Բրյուսել Սերժ Սարգսյանից 3 օր հետո: Ակնհայտ է, որ այս դեպքում նա ոչ մի կերպ չէր կարող եվրոպացի գործընկերների մոտ հիմնավորել, թե ինչու է օրեր առաջ խոչընդոտել ընդդիմության առաջնորդներից մեկի այցը Բրյուսել:
Փաշինյանի այսօրվա այցը հատկանշական է մի քանի պատճառներով:
1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որևէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ:
2. Հետևաբար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել և բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել:
3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:
Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը:
Սակայն այսօր “հպարտ քաղաքացու անձնագիր” և ծաղիկ բաժանելով նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1156 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
739 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի