211652_close_icon
views-count3128 դիտում article-date 12:03 09-03-2020

10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ. ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Մարտի 2-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, ինչպես նաև՝ 2 որոնողափրկարարական և 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 18 քաղաքացի: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/911/2020/March/%D5%8F%D4%B5%D5%82%D4%B5%D4%BF%D4%B1%D5%8F%D5%8E%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86_02_03-08_03.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր