211652_close_icon

Չինական Ուհանում ապրիլի սկզբներից առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից վարակման դեպք

views-count10246 դիտում article-date 19:42 10-05-2020
Չինական Ուհան քաղաքում, որը համարվում է աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման կենտրոնը, այսօր հայտնել է վիրուսից վարակվելու նոր դեպքի մասին: Դա ապրիլի 3-ից հիվանդության առաջին դեպքն է, պացիենտը գտնվում է ծանր վիճակում, հայտնում է Հուբեյ նահանգի առաողջապահության կոմիտեն: Ամբողջ նահանգում այժմ միայն մեկ հաստատված դեպք կա՝ Ուհանում: Նշենք, որ նահանգի իշխանությունները ապրիլի վերջում հայտարարել էին, որ Ուհանում կորոնավիրուսով վարակվածներ այլևս չկան, իսկ ապրիլի 14-ին դուրս են գրել վերջին պացիենտին: Ընդհանուր առմամբ Չինաստանում վերջին օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 դեպք, մահացության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր