211652_close_icon
views-count115550 դիտում article-date 21:05 07-03-2020

Արդարությունը հիվանդանում է, բայց՝ չի մահանում. «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. NEWS.am

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարևանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։ [url=https://news.am/arm/news/564550.html?fbclid=IwAR2cqirhjej6dxhgX_a5GfwFlCTGW3ZOYf4CnnU9B82jrAxDCpQD0sHQSfo]NEWS.am[/url]–ի տեղեկություններով, առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Մեկնաբանություն ստանալու համար [url=https://news.am/arm/news/564550.html?fbclid=IwAR2cqirhjej6dxhgX_a5GfwFlCTGW3ZOYf4CnnU9B82jrAxDCpQD0sHQSfo]NEWS.am[/url]-ը դիմել է Արման Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանին։ «Ինչպես գիտեք՝ դատարանները նույնիսկ այն դեպքերում երբ տեսնում են, որ հիմնավոր կասկածը բացակայում է, հիմնականում կարող են մերժել կալանքի միջնորդությունը հիմքերի բացակայության պատճառաբանությամբ կամ գրավ կիրառել, կամ առհասարակ աշխատում են հիմնավոր կասկածի հետ կապված հարցին շատ չանդրադառնալ։ Բացառիկ դեպքերում, երբ այնքան ակնհայտ է հիմնավոր կասկածի բացակայությունը և ոչինչ գրել չեն կարող, դատարանը միջնորդությունը մերժում է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արամ Վարդանյանի եղբորորդու և հարևանությամբ բնակվող անձի դեպքում դատարանները մերժել են կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ»,– ասաց պաշտպանը։ Նշենք, որ Արամ Վարդանյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առևանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի: Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։ Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն և 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը: Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաև երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր