Արդարությունը հիվանդանում, սակայն չի մահանում. Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]--ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Եղիշե Պետորսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
«Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը հուլիսի 30-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, նրա առողջական վիճակը վատացել էր և «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում էր ոստիկանների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է և ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: