211652_close_icon

Փաշինյանն անդրադարձել է մետրոյում բուկլետը պատռելու միջադեպին

views-count22006 դիտում article-date 09:51 07-03-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին երևանյան մետրոյում քարոզչության ժամանակ երիտասարդ աղջկա կողմից բուկլետը պատռելու միջադեպը համարում է «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը։ ֆեյսբուքի իր էջում Ն. Փաշինյանը գրել է. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»։ ՀՀ վարչապետի հետ են եղել նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ էին նվիրում կանանց: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր