211652_close_icon
views-count103582 դիտում article-date 22:48 06-03-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. տրակտորի անվադողի պայթյունի հետևանքով այն կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն Արևածագ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը վարելիս՝ կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տրակտորի կողաշրջման պատճառը եղել է հետևի անվադողի պայթելը: Փատսի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր