4977 դիտում
16:11 06-03-2020
Կեղծ վախեր, որ ծխողներին հետ են պահում էլեկտրոնային սիգարետ օգտագործելուց. Անգլիա
Ծխողների գրեթե կեսը հավատում է, որ նիկոտին պարունակող վեյփային պրոդուկտները հավասարապես կամ ավելի վնասակար են, քան սիգարետ ծխելը, չնայած որ ԱՄՆ-ում մահերի պատճառ դարձող նյութերն արգելված են [url=https://www.gov.uk/government/news/false-fears-preventing-smokers-from-using-e-cigarettes-to-quit?fbclid=IwAR2P4cH3mUzD6R8E6lygy5clBbQinAC-LUiHdod_eC-aEUkb9ZrDxhLSr1k]Մեծ Բրիտանիայում[/url]:
Անգլիայի Հանրային Առողջապահության (ԱՀԱ) գործակալության կողմից վերջերս հրապարակվել է [url=https://www.gov.uk/government/publications/vaping-in-england-evidence-update-march-2020]վեցերորդ զեկույցն էլ. սիգարետի վերաբերյալ[/url] (հրապարակվել է Լոնդոնի Արքայական Քոլեջի հետազոտողների հանձնարարույամբ 2020թ. մարտի 4-ին՝ չորեքշաբթի).
Զեկույցը տեղեկատվություն է տրամադրում երիտասարդների և մեծահասակների շրջանում նիկոտին պարունակող վեյփերի օգտագործման, ինչպես նաև վեյփինգի վնասակարության մասին հասարակական կարծիքի մասին: Այն նաև մանրամասնորեն ուսումնասիրում է էլ. սիգարետի օգտագործման մասին տեղեկությունները հոգեկան խնդիրներ ունեցող անձանց և հղի կանանց շրջանում:
Նախկինում անցկացված զեկույցի տվյալները գրեթե չեն փոփոխվել, սակայն աճել է ծխողների թիվը, որոնք համարում են, որ վեյփինգն ավելի վնասակար է, քան ծխելը: Սա հակասում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի փորձագիտական եզրակացություններին այն մասին, որ կարգավորվող, նիկոտին պարունակով վեյփերի օգտագործումը շատ ավելի քիչ վնասակար է, քան ծխելը: ԱՀԱ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անցնել էլ. սիգարետի, որը կօգնի նրանց թողնել ծխելը, բայց միաժամանակ չծխողներին խորհուրդ չի տրվում վեյփեր օգտագործել: Էլ. սիգարեներն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը, բայց դրանք էլ ամբողջովին անվնաս չեն: Դրանք պարունակում են զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, որոնք էլ իրեն հերթին առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդություններ:
Այն սխալ կարծիքը, որ էլ. սիգարետն ավելի վնասակար է, քան ծխելը տարածվեց Մեծ Բրիտանիայի ծխողների շրջանում ԱՄՆ-ում 2019թ. աշնանը թոքային հիվանդությունների տարածումից հետո. ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ երկրում ծագած հիվանդությունների համաճարակի պատճառը վիտամին E ացետատն է` խտացնող նյութ, որն ավելացվում է կանեփ պարունակող վեյփային պրոդուկտներում: Այս նյութն արգելված է Մեծ Բրիտանիայում:
Զեկույցում նշվում է հասարակական կարծիքի շարունակական մոնիտորինգի անհրաժեշտության մասին, քանի որ գիտնականներն անհանգստացած են, որ անվտանգության վախը ստիպում է մարդկանց խուսափել էլ. սիգարետի օգտագործումից, ինչն իր հերթին կարող է կյանքեր խլել: Զեկույցը միաժամանակ զգուշացնում է, որ բուրավետ հեղուկների արգելքը կարող է որոշ ծխողների ամբողջությամբ հետ պահել էլ. սիգարետի օգտագործումից: Ծխողները կարող են շարունակել փորձել օրենքով կարգավորված, նիկոտին պարունակող վեյփային ապրանքները ծխախոտի դեմ պայքարի այլ միջոցների հետ մեկտեղ, ինչը զգալիորեն կնպաստի ծխելը թողնելուն:
Զեկույցում անդրադարձ է կատարվում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց շրջանում վեյփինգին. գոյություն ունեցող փոքրածավալ գրականությունը վկայում է այն մասին, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում վեյփինգը կարող է նվազեցնել ծխելու ծավալը, սակայն այս դեպքում անհրաժեշտ են նոր հետազոտություններ:
Միաժամանակ, հետազոտողների համար պարզ է դարձել, որ հոգեկան խնդիրներով տառապող անձիք ավելի շատ տեղեկատվության և ուսուցման կարիք ունեն էլ. սիգարետների օգտագործման հարցում, որպեսզի դրանք արդյունավետ լինեն: Համաձայն ԱՀԱ-ի հրապարակած [url=https://www.gov.uk/government/publications/e-cigarettes-use-by-patients-in-nhs-mental-health-organisations]խորհրդատվության[/url], անծուխ քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու և վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզաբանել և հստակ ներկայացնել, թե հիվանդանոցներում կամ այլ շինություններում մարդիկ որտեղ կարող են վեյփեր օգտագործել:
Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է ավելի մեծ ծավալով ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու հղի կանանց կողմից վեյփերի օգտագործման արդյունավետության և անվտանգության մասին: Իսկ մինչ այդ, առողջապահության ոլորտի մասնագետները պետք է ուղղորդվեն[url=https://smokefreeaction.org.uk/smokefree-nhs/smoking-in-pregnancy-challenge-group/smoking-in-pregnancy-challenge-group-resources/e-cigarettes-in-pregnancy/] հղիության ընթացքում էլ. սիգարետի օգտագործման մասին այժմ հասանելի տեղեկատվությամբ[/url]:
Ինչպես նշում է ԱՀԱ Առողջապահության Վերականգնման բաժնի տնօրեն Ջոն Նյութոնը, մտահոգիչ է այն, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում տարածված թոքերի հիվանդությունների մասին տեղեկատվությունը ՄԲ-ի ծխողների վրա: Շատ ծխողների կարող է հետ պահել անվտանգության մասին մտահոգությունը, ինչի արդյունքում նրանք կշարունակեն ծխել, ինչը կբերի վաղաժամ մահվան: Էլ. սիգարետը շատ ավելի քիչ վնասակար է, քան ծխելը, որն Անգլիայում դառնում է օրական 220 վաղաժամ մահվան պատճառ: Խորհուրդը մեկն է. եթե Դուք ծխում եք թութուն, ամենակարևորն է ամբողջությամբ հրաժարվել սիգարետից, և այս հարցում էլ. սիգարետը արդյունավետ օգնություն է:
Իսկ Անգլիայի Գլխավոր Բժշկական Մասնագետ Պրոֆ. Քրիս Ուիթթին կարծում է, որ ծխողի համար ամենաընդունելի տարբերակն ամբողջությամբ ծխելը թողնելն է, ինչը հնարավոր է էլ. սիգարետի միջոցով, որն ավելի ապահով այլընտրանք է: Ավելին, Լոնդոնի Արքայական Քոլեջի Ծխախոտային կախվածության պրոֆեսոր, զեկույցի գլխավոր հեղինակ Էնն ՄաքՆիլը նշում է, որ ներկայումս առկա բազմաթիվ հակասական զեկույցների հետևանքով ծխողների համար շատ դժվար է հասկանալ ծխելու և վեյփինիգի իրական ազդեցությունը: Գիտնականը միաժամանակ նշեց, որ Անգլիայում վեյփինգը չի խաթարել մեծահասակների շրջանում ծխելու անկումը, սակայն անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդների համար վեյփային պրոդուկտները դժվար հասանելի լինեն:
Ավելի վաղ, Ծխելու և Առողջության Շարժման Գործադիր ղեկավար Դեբորա Արնոտը ասել է, որ Անգլիայում կա ավելի քան 6 մլն ծխող, և մինչ այժմ վեյփինգը հազարավոր մարդկանց օգնել է ազատվել այս վնասակար սովորությունից: Ծխողները պետք է տեղեկացվեն, որ պետության կողմից ընդունված կանոնակարգերն արդյունավետ են, և որ վեյփինգն ավելի անվտանգ է, քան ծխելը: Իսկ ՄԲ Քաղցկեղի Ուսումնասիրման Կենտրոնի Քաղաքականության գլխավոր մենեջեր Ջորջ Բաթերուորթը կարծում է, որ էլ. սիգարետը զերծ չէ ռիսկերից, և մենք դեռ չգիտենք դրանց երկարաժամկետ ազդեցության մասին, բայց մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վեյփինգն ավելի քիչ վնասակար է, քան թութուն ծխելը, և կարող են օգնել թողնել ծխելը:
Աղբյուրը՝ [url=https://www.gov.uk/government/news/false-fears-preventing-smokers-from-using-e-cigarettes-to-quit?fbclid=IwAR2P4cH3mUzD6R8E6lygy5clBbQinAC-LUiHdod_eC-aEUkb9ZrDxhLSr1k]gov.uk[/url]
Նմանատիպ նյութեր
7492 դիտում
22:27 08-09-2014
Այս տեսանյութը կցնցի բոլոր ծխողներին. տեսանյութ
955 դիտում
09:49 02-05-2023
ՔՊ-ականները վախեր ունեն. դատախազի հետ կապեր են փնտրում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
664 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
922 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է