211652_close_icon
views-count94930 դիտում article-date 12:33 06-03-2020

Խոշոր ավտովթար Երևանում. «Քրեյզի» ակումբի դիմաց բախվել են X5-ը, 06-ը և Jeep-ը, X5-ն էլ բախվել է ծառին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11-40 սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 36 CA 999 համարանիշի, ՎԱԶ 2106 մակնիշի 67 ՏՍ 177 համարանիշի և Jeep մակնիշի 36 ՏZ 720 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հարվածի հետևանքով «X5»-ու «06»-ը, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը։ Փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Գևորգ Հարութունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Քիչ առաջ դեպքի վայրում X5-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և շտապօգնությունը նրան նույնպես տեղափոխեց հիվանդանոց; [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր