29402 դիտում
11:43 06-03-2020
Ավտովթար Երևանում. 39-ամյա վարորդը Hyundai-ով Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արսեն Հ-ն իր վարած Hyundai մակնիշի 13 TT 023 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվլ է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+