211652_close_icon
views-count2643 դիտում article-date 22:55 05-03-2020

Էդեն Ազարը ԱՄՆ-ում վիրահատվել է

ԱՄՆ-ում վիրահատել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին: Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստն անցկացնելու է հիվանդանոցում: Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ խաղում: Նախկինում նշվել է, որ վիրահատվելուց հետո բելգիացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Էդենը «Ռեալ» էր տեղափոխվել 2019-ի ամռանը: Թիմի կազմում Լա լիգայում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 ագոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր