211652_close_icon
views-count175506 դիտում article-date 22:12 05-03-2020

Երևանում տեսախցիկը արձանագրել է 27–ամյա երիտասարդի ծեծը՝ ոստիկանության հենակետի դիմաց. վիրավորի վիրահատությունը տևել է 3,5 ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորութամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում ծեծված քաղաքացուն, կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ: Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը, ով Վազգեն Կ.-ին ծեծի ենթարկելուց հետո նրան թողել է անօգնական և «գող կատվի» նման դիմել փախուստի: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին. «Ասես թուրքը հայի վրա հարձակվեր: Նման ձևի թուրքը կհարվածեր: Մի հարվածով խփեց Վազգենին գցեց գետնին, էդքանից հետո չբավարարվելով, անընդհատ ոտքերով հարվածում էր: Լավ էր, մի 2 հոգի կարողացան բաժանել, թե չէ ճիվաղը երևի կսպաներ Վազգենին»: Այսօր՝ մարտի 5-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Վազգենի մայրը՝ տիկին Լիլիա Քոթանջյանը, ասում էր. «3,5 ժամ է տևել վիրահատությունը և այդ Հովհաննես կոչեցյալը, ով մինչև հիմա ազատության մեջ է, խփել է Վազգենի դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Կենտրոնի ոստիկանությունը գործ է նախապատրաստում, բայց չգիտես ինչու՝ մեղավորը դեռ ազատության մեջ է: Հիմա մեզ շշուկներ են հասել, որ Հովհաննես կոչեցյալը իր բարեկամների միջոցով, ովքեր իբրև թե իրավապահ համակարգում բարձր դիրքեր են զբաղեցնում, փորձում են գործը կոծկել, բայց մենք չենք լռելու՝ թե՛ ես, թե՛ երեկվանից ստրես տարած Վազգենի հղի կինը, պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի նման փողոցային տականքը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել Վազգենի ծեծը և տեսանյութը դիտելուց հետո հասկանում ես, որ ականատեսները գույները չէին խտացնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր