211652_close_icon
views-count13450 դիտում article-date 18:50 05-03-2020

ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր» պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, զինվորականների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր