211652_close_icon
views-count3508 դիտում article-date 17:40 05-03-2020

«Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան սննդի ապահովման նոր համակարգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի մարտի 1-ից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին։ Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից, «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում, պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը 4-ն է, իսկ մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։ «Աբովյան» ՔԿՀ-ում մարտի 1-ից գործող սննդի ապահովման նոր ծրագրի ներգրավման մանրամասներն ուսումնասիրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը և առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այցելել են ՔԿՀ, որտեղ հիմնարկի վարչակազմի հետ ծանոթացել օրվա ճաշացանկին և սննդի մատուցման որակին։ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները։ «Ինչպես խոստացել ենք, մինչև 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կօգտվեն այս համակարգից»,-նշել է ՔԿԾ պետը։  «Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքով՝ Քրեակատարողական ծառայության հետ նաև քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից հետո տիրապետելով խոհարարական հմտությունների՝ աշխատանքի տեղավորման հետ կապված ունենան այլընտրանքային հնարավորություններ։ Հարկ է նշել, որ մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթիքը։ Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից։ Սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։ Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։      [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր