211652_close_icon
views-count2534 դիտում article-date 23:01 05-03-2020

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 24-ամյա Արման Ս.-ն, որը Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր