Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը «Ինստագրամի» իր [url=https://www.instagram.com/p/B9Usja4nj-X/]էջում [/url]լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և, մասնավորապես, գրել. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»: