Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձեւաչափով:
Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է Գևորգյանը:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Վրաստանի հայ համայնքի հետ: