211652_close_icon
views-count33668 դիտում article-date 13:00 03-03-2020

Ավտովթար Երևանում. ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալի խաչմերուկում բախվել են Haise-ն, Honda-ն և Lada-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50- սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 670 AO 61 համարանիշի, Honda Fit մակնիշի 10 PՏ 880 համարանիշի և Lada112 մակնիշի 36 NR 466 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր