211652_close_icon
views-count1668 դիտում article-date 13:14 03-03-2020

Գեղարքունիքում փետրվարին ծնված աղջիկները թվով գերազանցել են տղաներին

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի փետրվարին ծնված աղջիկները 10-ով գերազանցել է տղաների թվին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 108 երեխա՝ 59 աղջիկ եւ 49 տղա: 45 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 24 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 18 ծնունդ՝ Գավառի, 15 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 5 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը պակասել է երկուսով:

Նմանատիպ նյութեր