1635 դիտում
10:51 03-03-2020
Ուշագրավ տեղեկություններ ԱԺ խորհրդի նիստից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգը: Օրակարգում ընդգրկված է ինչպես վեթթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ Սակայն մեկ այլ աղմկահարույց նախագիծ ևս օրակարգում կլինի. խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Բացի այդ, խորհրդի նիստում կայացվել են նաև այլ որոշումներ, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հեռացվել է պատվիրակությունների կազմերից:
Սակայն մեզ այլ ուշագրավ տեղեկություններ են հասել խորհրդի նիստից: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց է բարձրացրել Հայաստանում անկախ պատգամավորի ինստիտուտի բացակայության մասին: Ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Սակայն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ իրենք այս հարցով քննարկումներ են սկսելու: Ըստ էության, նրանք ցանկանում են հասնել նրան, որ Արման Բաբաջանյանը վայր դնի իր մանդատը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4190 դիտում
09:43 18-05-2017
Ուշագրավ մանրամասներ՝ ԲՀԿ երեկվա նիստից. Ծառուկյանը նորից դիմում գրել է տվել. «Ժողովուրդ»
7337 դիտում
09:37 06-04-2017
Ուշագրավ տեղեկություններ` «Ելք» դաշինքի անդամների և Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ժողովուրդ»
2759 դիտում
11:01 09-05-2019
Ուշագրավ տեղեկություններ Ադյան եղբայրների մասին. «Ժամանակ»
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»