2630 դիտում
10:12 03-03-2020
Հայաստանում գերտերությունների ազդեցության գոտիները փոփոխվում են․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում մշտապես գերտերություններն իրենց ազդեցության գոտիները մեծացնելու պայքարի մեջ են։ Մեզանում ռուսամետ տրամադրությունները գերիշխող են եղել, սակայն իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։ Վերջերս հայ-ռուսական մի քննարկման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնել, որ այդ ուղղությամբ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Ռուսական շրջանակները մտահոգված են, որ Հայաստանում արևմտյան ուժերը սկսում են մեծ տեմպերով հաջողություններ գրանցել, ավելին՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու վտանգ են տեսնում։ Բայց նաև արձանագրել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ նախկինում եղած իրենց կշիռը չկորցնեն։
Մեր աղբյուրի պնդմամբ՝ ռուսական քաղաքական շրջանակներն այս իրավիճակը բացատրել են նաև այն հանգամանքով, որ հայաստանյան այսօրվա իշխանությունն իր ողջ էությամբ հակառուսական է, ինչը զգալիորեն նպաստում է, որ երկրում այդպիսի տրամադրությունները խորանան։ «Բայց այս իշխանություններն ամեն օր իրենց հավատարմությունն են հայտնում, թե Հայաստանը փայլուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը հեգնեց. «Իսկ ովքե՞ր էին նրանք մինչ հեղափոխությունը։ Ռուսաստանում չեն մոռանում նրանց ընդգծված հակառուսական պահվածքն ու համոզմունքները։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, Ձեր տեսածը միայն արտաքին շերտն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
11:01 06-10-2018
Նավթի գները չեն փոփոխվում
172408 դիտում
12:14 21-10-2020
Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է» Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
1003 դիտում
07:31 04-05-2024
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
667 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»