«Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»․ Զոհրաբ Մնացականյանը՝ Մևլութ Չավուշօղլուին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ:
«Համանախագահներին ուղղված Մևլյութ Չավուշօղլու խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասին 4.23 «Բժի՛շկ, ինքդ քեզ բուժի՛ր»,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Մեւլյութ Չավուշօղլին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպումից հետո թուրք նախարարը թվիթերյան գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլին: