211652_close_icon
views-count2152 դիտում article-date 22:10 02-03-2020

«Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում մասնակիցները զինվեցին ազգային-ավանդական տոնացույցի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ավարտվեց «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հնգօրյա ուսուցողական դասընթացը, որին մասնակցեց Հայաստանի մարզերից ընտրված քսան երիտասարդ։ Դասընթացը ՀՀ ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, կազմակերպեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն էր մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացի խթանումը, ազգային-ավանդական արժեքների պահպանումն ուտարածումը: Դասընթացի կազմակերպիչները ներգրավելով մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետների, օգտագործելով նրանց փորձն ու գիտելիքները` մասնակից երիտասարդներին պատրաստեցին որպես հայոց տոնացույցում ընդգրկված ազգային-ավանդական տոների կազմակերպիչներ: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայ ազգային-ավանդական տոնացույցը, մշակութային միջոցառման կազմակերպումը, կազմակերպական կառավարումը, կամավորների ներգրավումը, ֆինանսավորումը և դրամահավաքը, հանրային կապերը և այլն: Դասընթացը հատուկ կազմակերպվել էր այնպես, որ ներառեր Բարեկենդանի տոնը։ Դասընթացի մասնակիցները նախ նախապատրաստվեցին, ապա գործուն մասնակցություն ունեցան Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում փետրվարի 22-ին կազմակերպված Բարեկենդանի տոնին։ «Շատ արդյունավետ էին դասընթացները, որովհետև դասախոսներից ձեռք բերված գիտելիքները միանգամից հնարավորություն ունեցանք կիրառել գործնականում», - ընդգծում է դասընթացի մասնակիցՄերին։ «Վերադառնալով իմ մարզ՝ Արմավիր, ընկերներիս հետ ձեռնամուխ եմ լինելու տոնացույցի հաջորդ՝ Ծաղկազարդի և Զատիկի տոնակատարությունների նախապատրաստման աշխատանքներին», -ասում է Հայկը։ Բոլոր մասնակիցները մասնագետ-դասախոսների օգնությամբ այժմ ձեռնամուխ են լինելու երիտասարդների համար ազգային տոների կազմակերպման ուղեցույցի մշակման աշխատանքներին։ Այն նախատեսվում է լույս ընծայել ապրիլի սկզբին։ [b]www.fyca.net #ազգային-ավանդականտոնացույց #երիտասարդներիմասնակցություն #Երիտասարդականակումբներիդաշնություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր