211652_close_icon
views-count8644 դիտում article-date 23:44 02-03-2020

Արտաշատի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 և 21 տարեկան երկու երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի գրպաններից հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված և ապակյա կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից: Չորս փաթեթ նմանատիպ բուսական զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 21-ամյա երիտասարդն է նույն օրը Դիտակ գյուղում 18-ամյա համագյուղացուն թմրանյութ հյուրասիրել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր