211652_close_icon
views-count1824 դիտում article-date 12:46 12-11-2019

Ստեփանավանի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Յաղդան գյուղի Կենտրոնական փողոցում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման են ենթարկել Լոռու մարզում ապրող մի քանի երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ թղթով փաթեթավորված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ստեփանավանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երիտասարդին թմրամիջոցը իրացրել է Յաղդան գյուղում ապրող 48-ամյա մի տղամարդ։ նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր