ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: