Վարչապետը շրջել է երևանյան դեղատներում, իսկ երեկոյան պատրաստվում է գիշերել Ծաղկաձորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Երևանի փողոցներում, այցելել է դեղատներ, զրուցել և լուսանկարվել է քաղաքացիների հետ:
Վարչապետը նաև գրառում էր կատարել և հայտնել, որ այսօր ընտանիքով պատրաստվում է երեկոն անցկացնել Ծաղկաձորում և գիշերել տեղի հյուրանոցներից մեկում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148664/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցել էին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում էին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված սենյակներ կան, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ: