44854 դիտում
13:46 01-03-2020
Ուս. հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մեր որոշումը կբխի երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքով պայմանավորված խոսակցություններին առ այն, որ ուս. հաստատություններում անհրաժեշտ է արտահերթ արձակուրդ հայտարարել։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին:
Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»։
Նմանատիպ նյութեր
982 դիտում
17:59 10-06-2014
Վերարտադրողական առողջությունը` հայ և ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում
13359 դիտում
18:41 08-03-2020
Արայիկ Հարությունյան. Ուսումնական բոլոր հաստատություններում վաղը դասերը կվերսկսվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1642 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ