211652_close_icon
views-count3624 դիտում article-date 18:00 29-02-2020

Գևորգ Պետրոսյան. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստացած պարգևավճարներին: Նա մասնավորապես նշել է, որ չի հաշվում ուրիշի հասույթն ու եկամուտը, սակայն հարց է առաջանում, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է նախարարը մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել: «Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում»,- գրել է Պետրոսյանը և հռետորական հարց հղել՝ ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր