211652_close_icon
views-count3974 դիտում article-date 14:41 29-02-2020

Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան - Միլան չվերթները. Էդմոն Մարուքյան

Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3528262053912163]էջում[/url] գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա գրել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ 1.Կարծում եմ պետք է չեղարկել Երևան - Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։ 2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։ 3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»։

Նմանատիպ նյութեր