4096 դիտում
10:19 29-02-2020
«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Եվ այս առումով «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. նրանք անգամ դիմել էին նախկին իշխանական Հանրապետականին ու «Դաշնակցությանը», նաև խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։
Այս օրերին «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։ Եվ, ահա, բացի ԲՀԿ-ից, մյուսներն, ըստ էության, դեմ չեն, որպեսզի իրենց լիազորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։
Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն և թե՛ «Լուսավոր Հայաստանը» խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»