Եվրոպայի լիգա. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը
Շվեյցարական Նիոնում այսօր կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Իտալական «Ռոմային» բաժին հասավ մրցաշարի հնգակի հաղթող «Սևիլիան»:
«Բազելի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր. Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «ՌԲ Զալցբուրգ»-«Այնտրախտ» հանդիպումը հնարավոր փոթորկի պատճառով հետաձգվել էր և կկայանա այսօր` կեսգիշերին:
Վիճակահանության արդյունքները
«Իստանբուլ» – «Կոպենհագեն»
«Օլիմպիակոս – «Վուլվերհեմփթոն»
«Ռեյնջերս» – «Բայեր»
«Վոլֆսբուրգ» – «Շախտյոր»
«Ինտեր» – «Խետաֆե»
«Սևիլիա» – «Ռոմա»
«Այնտրախտ» / «Զալցբուրգ» – «Բազել»
ԼԱՍԿ – «Մանչեսթեր Յունայթեդ»
Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին: