211652_close_icon
views-count2621 դիտում article-date 16:54 27-02-2020

«Օտարերկրյա ներդրումների և արտահանման ծավալների առումով խորքային խնդիրներ կան». Ավագյան. armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանը [url=https://m.armeniasputnik.am/video/20200226/22191033/arterkryan-nerdrumneri-ev-artahanman-tsavalneri-arumov-xorqayin-xndirner-kan-avagyan.html?mobile_return=no&fbclid=IwAR05EvBBCWAI9Xj628x2_64X8qKWuO10TEEhUyLWEthpK1nr0UgwZCP4kMY]Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, դրա արդյունավետությանն ու ներդրումներին խանգարող երևույթներին։ Ստեփան Ավագյանը վստահեցնում է, որ ներդրումային միջավայրն ուղղակիորեն կապված է բոլոր ոլորտների հետ։ «Տնտեսության զարգացման երկու հիմնական ուղղություններն են արտերկրյա ներդրումները և արտահանման ծավալները։ Երկու ուղղությամբ էլ Հայաստանում ունենք խնդիրներ, որոնք բավականին խորքային են։ Երբ դիտարկում ենք 7,6 տոկոս տնտեսական աճը, այստեղ շատ կարևոր է դիտարկել բացվածքը, այսինքն` ինչն է ապահովել այս աճը։ Մյուս բաղադրիչը բյուջեի կատարողականն է, նրա ծախսային մասը»,– նշում է բիզնես խորհրդատուն։ Ավագյանի դիտարկմամբ` եթե պետբյուջե մուտքագրվում են զգալի գումարներ, բայց պետությունը չի իրականացնում ծախսային մասը կամ թերակատարում է, ապա այդ հանգամանքն ուղիղ բացասական ազդեցություն է ունենում հենց ներդրումային միջավայրի վրա, քանի որ պրոֆեսիոնալ ներդնողների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր։ [b]Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա [/b] Ըստ բիզնես խորհրդատուի` պետությունը ծախսերի մասով թերակատարումը պատճառաբանում է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու պատրվակով, սակայն երբ այդպիսի հիմնավորում է ներկայացվում, ապա դա ներդնողների համար հենց ամենամեծ ռիսկն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր